211652_close_icon
views-count1197 դիտում article-date 21:40 24-09-2014

ԱՄՆ-ից «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Պայծիկ Քալաջյանը և «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հաղորդավար Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն, «Արմինյն միրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից Պայծիկ Քալաջյանին և «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հաղորդավար լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին: ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ամերիկայի, Բեյրութի և Կիպրոսի հայ համայնքներում Պայծիկ Քալաջյանի մանկավարժական և լրագրողական երկարամյա աշխատանքը, որն իր անուրանալի նպաստն է բերել համայնքներում հայապահպանական գործին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև ԱՄՆ-ի «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության աշխատանքը, ինչպես նաև լրագրող Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկի մասնակցությունը Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ Պայծիկ Քալաջյանը և Մարիլինդա Պոզյան-Կրուկշանկին հավաստիացրին, որ ամեն ջանք պիտի գործադրեն համաժողովում հնչած առաջարկություններից կազմված ծրագիրը համայնքում կյանքի կոչելու գործին աջակցելու համար: Քննարկվեցին ամերիկահայ համայնքի խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, մասնավորապես երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին առավել ակտիվ մասնակցելուն վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր