211652_close_icon
views-count2116 դիտում article-date 20:36 29-08-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, փաստաթուղթ կեղծելու 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավազակային հարձակման, սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհայտ կորած, 2 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 1-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր