211652_close_icon

Երևանու ավագանու ընտրություններին գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 29-ն է. ԿԸՀ

views-count3031 դիտում article-date 20:26 28-08-2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ս.թ. օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր