41211 դիտում
21:47 27-08-2018
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. գլխիվայր շրջված ВАЗ 21099-ից հարբած վարորդին դուրս է բերել ՃՈ վաշտի հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը ծառայությունից տուն վերադառնալիս Զորական-Բերդավան ավտոճանապարհին հարակից դաշտում նկատել է գլխիվայր շրջված ВАЗ 21099 մակնիշի 35 DR 259 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Եգորյանը, մոտենալով ավտոմեքենային, այնտեղ նկատում է վարորդին, ով գրեթե անգիտակից վիճակում էր և վթարի հետևանքով ստացել էր մարմնական վնասվածքներ։
Հետաքննիչը վարորդին դուրս է բերում ավտոմեքենայից, որից հետո զանգահարում է 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր է ժամանում Նոյեմբերյանի շտապօգնության բրիգադը և վարորդին տեղափոխում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, այնուհետև դարձի բերել ավտոմեքենան։
Պարզվել է, որ վարորդը եղել է Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Մեհրաբյանը, ով գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+