211652_close_icon
views-count6245 դիտում article-date 14:45 27-08-2018

Վարչապետի որոշմամբ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել, որով Արտակ Կրկյաշարյանը, Սամվել Ավետիսյանը և Արման Պողոսյանը նշանակվել են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Մյուս որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ»: Երրորդ որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով` Արման Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»:

Նմանատիպ նյութեր