Հոգեբանական պատերազմ․ ԱՄՆ-ն կարող է կորցնել դաշնակցին ի դեմս Թուրքիայի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է կորցնել իր դաշնակցին ի դեմս Թուրքիայի: Այս մասին հաղորդում է Haberturk թերթը :
Այս հայտարարությունն Էրդողանն արել է` մեկնաբանելով Անկարայի դիրքորոշումը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության վերաբերյալ:
«Իմ կարծիքով, այս ամենը հոգեբանական պատերազմ է։ Մենք չենք զիջի պատժամիջոցների կիրառման դեպքում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Անկարան խնդրել է ԱՄՆ-ին օգնելու իրեն` Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանին Իսրայելից վերադարձնելու հարցում։ «Էբրուն ազատ է արձակվել, բայց նրա անձնագիրն առգրավվել է: Մենք հարցրեցինք, թե կարող ենք օգնել նրան վերադառնալ Թուրքիա` անձնագիրը հանձնելով ամերիկացիներին»:- ասել է Էրդողանը, հավելելով, որ «Անկարան չի պնդել, որ դրա դիմաց կվերադարձնի Բրանսոնին»: