211652_close_icon

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներ են տեղի ունեցել. Ուիթքոֆ

views-count535 դիտում article-date 19:33 21-01-2026
 Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներ են տեղի ունեցել. ՈւիթքոֆՔաղաքականություն
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներ են տեղի ունեցել, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հնարավոր գործարքը պետք է ձեռք բերվի և հիմնված լինի կողմերի միջև կոնսենսուսի վրա։

«Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի հրթիռային տեխնոլոգիան և ուրանի հարստացման գործընթացը», - նշել է Ուիթքոֆը։

Նա զգուշացրել է, որ Իրանի հետ հնարավոր գործարքի շուրջ կոնսենսուսի չգալը վատ արդյունք կլինի ինչպես երկրի, այնպես էլ աշխարհի համար:

Նմանատիպ նյութեր