Ունաի Էմերի. Առաջին տպավորությունս շատ վատ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում պաշտպան Էկտոր Բելյերինի վնասվածքը՝ «Չելսիի» հետ խաղում (2:0):
23-ամյա իսպանացին վնասվածք է ստացել 69-րդ րոպեին՝ անհաջող իջնելով ձախ ոտքի վրա և խաղադաշտից հեռացել է պատգարակով:
«Նա ծնկի վնասվածք է ստացել, առաջին տպավորությունը շատ վատ է: Հուսով եմ, որ ի վերջո ավելի թեթև կլինի, բայց առաջին տպավորությունս լավատեսություն չի ներշնչում», ասել է Էմերին:
Սպասվումէ, որ այսօր Բելյերինը մանրազնին բուժհետազոտության կենթարկվի: