7088 դիտում
19:40 25-08-2018
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ողջունելով խորհրդի կազմին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքը կլուծի շատ խնդիրներ և, որ ամենակարևորն է այս կառույցը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման անկյունաքարերից մեկն է լինելու:
Օրակարգը հաստատվելուց հետո Վալերիյ Օսիպյանը հասարակական խորհրդի անդամներին հանձնեց վկայականներ:
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի դերի, նշանակության և առաքելության մասին, աշխատանքային մարմինների մասին և անվստահության ժառանգություն. հրատապ խնդիրներ-անհապաղ լուծումներ ու անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն թեմաներով զեկույցներ:
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը խորհրդի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով, միևնույն մասնագիտական կարողությունների տիրապետող կամ համասեռ բնույթի հասարակական գործունեություն իրականացնող և ընդհանուր շահեր հետապնդող անդամներին միավորելու, վեր հանված խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու ու Խորհրդին լուծումներ առաջարկելու նկատառումներով, առաջարկեց ստեղծել աշխատանքային մարմիններ՝ հանձնաժողովներ, ըստ ուղղությունների:
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ և խոսեց ճանապարհային երթևեկության անվտանգության մասին:
Հարցերի քննարկումից ու որոշումներ ընդունելուց հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նշենք, որ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդն ունի 45 անդամ: Հետագա նիստերի, քննարկվող հարցերի ու որոշումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
15:17 02-09-2019
Կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1799 դիտում
15:42 31-08-2019
Կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
790 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1135 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1636 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում