211652_close_icon
views-count2757 դիտում article-date 18:51 24-08-2018

Համաճարակաբանական իրավիճակն Արցախում հանգիստ է

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել: Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ: 10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում: Գրանցվել են սուր աղիքային վարակներ` պայմանավորված չճշտված հարուցիչով: 2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: [b]Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությու ն[/b]

Նմանատիպ նյութեր