5193 դիտում
10:11 24-08-2018
Առողջապահության փոխնախարարն էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Ավանեսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, հողամաս, այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս և 850 հազար դրամ դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ և ստացվել 4 միլիոն դրամ շահաբաժնից և 350 հազար դրամ աշխատավարձից:
Ավանեսյանը 2017–2018 թթ. եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: Փաստաբանների պալատի անդամ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7125 դիտում
09:19 24-03-2018
Բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում անգործության մատնված Էթիկայի հանձնաժողովին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2284 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր