3395 դիտում
10:53 27-03-2018
ՀՀ առողջապահության փոխնախարար Խաչատրյանը մինչև հիմա չի ներկայացրել իր եկամտի մասին 2017թ-ի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեռևս ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը: Մինչ այդ, նրա՝ 2016 թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ փոխնախարարի եկամուտը միայն ստացած պետական աշխատավարձն չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է ոչ միայն իր ամսական 608 հազար դրամի չափով աշխատավարձը, այլև վարձակալության դիմաց ստացված 2 մլն 400 հազար դրամի չափով վճարը։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ։
Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունի Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ Ս. Խաչատրյանը նախարար Ալթունյանի համակուրսեցին է եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5193 դիտում
10:11 24-08-2018
Առողջապահության փոխնախարարն էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը. «Փաստ»
1487 դիտում
09:51 08-02-2014
ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը դեռ չի ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը. Ժողովուրդ
Այս բաժնից
1342 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով