14460 դիտում
23:11 23-08-2018
Մշակույթի ոչ մի նախարար «մատը մատին չի տվել». WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան»-ն (WAPA), որը հայտնի է միջազգային մրցույթ-փառատոնների կազմակերպմամբ, տարիներ շարունակ բուռն գործունեություն է իրականացնում: Տարին WAPA-ի համար, ինչպես միշտ, ծանրաբեռնված է: Մինչ այժմ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ. Մինչև տարեվերջ ևս ամեն բան ծրագրված է՝ գերհագեցած:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը զրուցել է իրականացվող աշխատանքների բարդության, կարևորության, Մշակույթի նախարարության արհամարհանքի և իր գործունեության շարունակական լինելու մասին:
«5 տարվա ընթացքում Մշակույթի նախարարությունը որևէ ուշադրության, աջակցության մեզ չի արժանացրել: Բազմիցս դիմել եմ մշակույթի բոլոր նախարարներին՝ Հասմիկ Պողոսյանին, Արմեն Ամիրյանին, հիմա արդեն նաև Լիլիթ Մակունցին, որպեսզի չնչին աջակցություն ցուցաբերեն, սակայն նրանցից ոչ մեկը «մատը մատին» չի տվել»,-ասաց նա:
WAPA-ի կազմակերպած մրցույթ -փառատոների շնորհիվ Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց համար ճանաչողական այցերը ասոցիացիան կազմակերպում է իր հաշվին: Արտերկրում իրականացվող միջոցառումների ժամանակ WAPA-ի շնորհիվ պատկերացում են կազմում փոքրիկ, բայց տաղանդավոր մարդկանցով հարուստ Հայաստանի մասին:
Ստորև ներկայացնում ենք ցանկ մինչև օգոստոսի վերջն իրականացված միջոցառումների մասին:
*Ապրիլի 20 -ին Երևանում կազմակերպվել է Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 1800 պարող: Մեկ օրում ներկայացվել է 120 պարային համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է 40 պարային խումբ:
*Ապրիլի 21-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվել է Սպորտային պարերի Եվրոպայի բաց առաջնություն, որտեղ մասակցել են 500 պարող Հյասատանից և Վրաստանից:
*Մայիսի 7-ին Մոսկվայում կազմակերպվել է «Կրասնայա զվեզդա» պարայի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 300 մասնակից Հայաստանից և Վրաստանից: Ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել է Դիանա Սուջյանը: Գևորգ Քեշիշյանը ներկայացրել է Ռուսաստանը:
*Մայիսի 24-28-ը Մալթայում արդեն 3-րդ անգամ տեղի է ունեցել «Arpeggio» երգի մրցույթը: Մրցույթին ասոցիացիան ներկայացրել էր Մեգգի Բադիրյանին, ով 100 մասնակցի մեջ 2-րդ տեղ է զբաղեցրել:
*Հունիսի 2-ին Երևանում իրականացվել է համերգ -փառատոն, որտեղ 20 պարային խումբ մասնակցել է Հայաստանից:
*Երկու փուլով երկու միջազգային փառատոն է տեղի ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքում: «Սուպեր Սթար» փառատոնի ժամանակ մասնակցել են մոտ 900 մասնակից Հայաստանից, Ուկրաինայից , Կիպրոսից, Ռուսատանից: Այն լինելու է ամենամյա:
*Հուլիսի սկզբին տեղի է ունեցել «Կովկասի առաջնություն» 5-րդ հոբելյանական մրցույթը Հայաստանում: Մասնակցել են 1500 պարող տարբեր երկրներից:
* Դիլիջանում և Աբովյանում կազմակերպվել է առաջին «Արմենիա» միջազգային պարային փառատոնը:
*Օգոստոսի 16-ին Փարիզում տեղի է ունեցել «Vive la France» միջազգային մրցույթը, որին մասնակցել են 21 պետությունից ժամանած երգիչներ և պարողներ:
Նշենք, որ օգոստոսի 25-ին տեղի կունենա WAPA-ի 5-րդ համագումարը, որին կմասնակցեն արտերկրից ժամանած մշակութային տարբեր գործիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
16688 դիտում
22:36 15-06-2017
Մշակույթի նախարարությունն անտեսում է իսկապես արժանի գործիչներին. WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան
13295 դիտում
16:29 30-12-2016
Յուրաքանչյուր աշխատանք արժանի է գնահատանքի. WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան
Այս բաժնից
958 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1171 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
781 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար