211652_close_icon
views-count13087 դիտում article-date 21:30 23-08-2018

Ոստիկանության զորքերը՝ մարտական հերթապահության. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 23-ին հանդիսավոր ու տոնական արարողություն էր Ոստիկանության զորքերում. մարտական հերթապահության համար առաջնագիծ էր մեկնում Զորքերի առաջին ստորաբաժանումը: Հանդիսությանը մասնակցում էր և զինծառայողներին ողջույնի ու ողջերթի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց պետական սահմանի պաշտպանության գործում ոստիկանության զորքերի աջակցությունը հանրապետության զինված ուժերին և այդ իրողությունը կարևորեց հասարակության կողմից ոստիկանության հանդեպ հավատի ու վստահության ամրապնդման համատեքստում. քաղաքացին ոստիկանությանը և ոստիկանության զորքերին պետք է ընկալի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգության պաշտպանի: Շնորհակալություն հայտնելով ոստիկանության ողջ համակարգին ու ոստիկանության զորքերին` հայրենասիրական քայլի ու խիզախումի, զինծառայողների ընտանիքներին, ծնողներին ու երեխաներին` նրանց հպարտությամբ ծառայության ճանապարհելու համար` Նիկոլ Փաշինյանը անփորձանք ու հպարտ ծառայություն մաղթեց նրանց: Այնուհետեւ առաջնագիծ մեկնող առաջիններին շնորհավորեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ մարտական հերթապահությունը կանցնի ամենաբարձր մակարդակով ու հավաստեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը կանգնած է նրանց կողքին: Ոստիկանության հոգեւոր առաջնորդի օգնական տեր Վրթանեսի բարեմաղթությունից եւ օրհնանքից հետո տեղի ունեցավ երդման արարողություն: Տոնական արարողությունն ավարտվեց զինծառայողների հանդիսավոր երթով: Բարի ծառայություն ու բարի վերադարձ մեր երկրի և մեր խաղաղության պահապաններին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր