211652_close_icon
views-count14320 դիտում article-date 13:44 23-08-2018

Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության: Մեկնման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանելու ՀՀ պետական սահմանը, կանգնելու մեր զինվորի կողքին: Մենք եկել ենք իրականացնելու ոստիկանության զորքերի ծառայողների ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- այս մասին [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?fb_dtsg_ag=Adz8MSKDLxWW43snNT7YAlWjD1NkVrbZnySDy2hQKIQs-g%3AAdxSxOB-8V0jMUwMSc0YEUSOZGWbPjclrPCdGyH_SygZiw]ֆեյսբուքյան իր էջում [/url]ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից ոստիկանության զորքերը միանում են ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործին, իրենք գնացել են նրանց ճանապարհելու. «Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին՝ այս կարևոր առաքելության իրականացման համար»,- ասաց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր