3784 դիտում
14:00 23-08-2018
«Խաղացողը» և «Հայկական թավշյա հեղափոխությունը» գրքերը կներկայացվեն Սյունիքում
Միանգամից երկու գրքի մարզային շնորհանդես: Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը կներկայացվեն Սյունիքում: «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Սյուն» գրախանութների ցանցի նախաձեռնությամբ գրքերի շնորհանդեսները կանցկացվեն օգոստոսի 24-ին, ժամը 18:00 Կապանի դրամատիկական թատրոնում:
«Մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից երկու մեզ համար շատ կարևոր գրքեր կներկայացնենք Սյունիքում: Երկու գրքերն էլ լույս են տեսել վերջերս: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:
«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
Նմանատիպ նյութեր
4036 դիտում
13:33 25-08-2018
Գրքի տոն՝ Սյունիքում. «Խաղացողը» և «Հայկական թավշյա հեղափոխությունը» ներկայացվեցին կապանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
472 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
421 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
502 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում