7811 դիտում
23:57 21-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին որոշում, այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Վարչապետի որոշմամբ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ են ստացել մի քանի տասնյակ սփյուռքահայեր: Նրանց թվում են՝ Շանթ Ապրալեանը (Սիրիա), Դավիդ Առաքելյանը (Լեհաստան), Հերաչիկ Բախշյան Ղարահդաղին (Իրան), Բեդրոս Բիդոյանը (Իսրայել), Քրիս Բիդոյանը (Իսրայել), Վոլգա Բոնյադին (Իրան), Անի Դավուդին (Իրան), Սերոշ Դերսարքիեսյան Հաջիաբադին (Իրան), Շանթ Դիլանչյանը (Իրան), Յուլիա Դովլաթյանցը (Թուրքմենստան), Նարեկ Թերզյանը (Լիբանան), Էմիլիա Թերզյանը (Սիրիա), Օհանես Թերզյանը (Սիրիա), Միխաել Յուրգեն Լոթհին (Գերմանիա), Սայաթ-Մարսել Կարյանը (Գերմանիա), Սիմոն Իսահակ Կարյանը (Գերմանիա), Լարիսա Մարդանովան (Թուրքմենստան), Հարբիկ Մեգերդիչյանը (Իրան), Նարբեհ Միրզաեին (Իրան), Արթուր Միքայելյանը (Գերմանիա), Արամեհ Մուսախանյանը (Իրան), Ճորճ Պետրոսին (Սիրիա), Անդրեյ Պետրոսյանը (Թուրքմենստան), Կարոլինա Պետրոսյանը (Թուրքմենստան), Արմեն Վանեսյանը (Թուրքմենստան), Անի Քարամյանը (Իրան) և Շանթ Ռոբերտ Քիլոյանը (Սիրիա)։
Նմանատիպ նյութեր
966 դիտում
16:38 29-09-2021
Առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի
1270 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
Այս բաժնից
469 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով