4602 դիտում
21:36 21-08-2018
Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը վերջնականապես տապալվել են: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/944506.html]Արմենպրես[/url]»-ը, բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնածարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել:
Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ:
Ինչպես ներկայացնում է Գերմանական BILD օրաթերթը Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:
Նմանատիպ նյութեր
40916 դիտում
21:46 24-08-2018
Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պաշտոնյան կփոխարինվի. Անգելա Մերկել
Այս բաժնից
913 դիտում
10:33 24-11-2024
Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
1510 դիտում
23:54 23-11-2024
Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
1135 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը