Հունաստանում 9 տարի տևող ճգնաժամը պաշտոնապես ավարտվեց
Եվրոպական կայունացման հիմնադրամը այսօր՝ օգոստոսի 20-ին, հայտարարել է հիմնադրամի՝Հունաստանում երրորդ 3-ամյա ծրագրի ավարտի մասին:
Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ծրագիրը երկրին օգնել է հաղթահարել ֆինանսական ճգնաժամի հետևանքները:
«Շնորհիվ շատ բարենպաստ պայմաններով տրամադրված աննախադեպ ֆինանսական օգնության՝ Հունաստանը կարողացավ արդիականացնել իր տնտեսությունը և վերականգնել ներդրողների վստահությունը»,- 1in.am-ի փոխանցմամբ, նշել են Եվրոպական կայունացման հիմնադրամում, որտեղից 3 տարվա ընթացքում Հունաստանին հատկացվել է 61,9 մլրդ եվրո:
Այժմ Հունաստանը 8 տարվա մեջ առաջին անգամ իրավունք ունի ֆինանսական շուկաներից գումար վերցնել: