Մոսկվայում հորը սպանած Խաչատրյան քույրերից ավագը զղջացել է կատարած հանցանքի համար
Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատրյանին սպանած նրա 3 դուստրերից ավագը՝ Քրիստինան, դատական լսման ժամանակ հայտարարել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, հաղորդում է RT-ն։
Նա նշել է, որ ինքն իր քույրերի հետ միասին ոստիկանություն է զանգահարել սպանությունից հետո։
Հիշեցնենք, որ Մ. Խաչատրյանը մահացել է այս տարվա հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում սեփական դուստրերի կողմից ստացած դանակի բազմաթիվ հարվածներից։ Նրա դին հայտնաբերվել է շենքի մուտքում։
Չնայած նրան, որ աղջիկները մանրամասն խոստովանական ցուցմունքներ էին տվել ոստիկանությունում, օգոստոսի 20-ին դատարանը նրանց ձերբակալությունը օրինական է համարել։