4182 դիտում
15:38 20-08-2018
Չարաչար սխալվում են նրանք, որոնց թվում է, թե նոստալգիայով կարող են կոռուպցիա քարոզել. Արման Եղոյան. News.am
Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի վերաբերյալ շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված, այդտեղ խոսքի ազատության որեւէ սահմանափակում չկա:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը եւ աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
Եղոյանը նաեւ նշեց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ նախկին սովորությունների նոստալգիայով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել, նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/467030.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
16046 դիտում
10:15 20-10-2016
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա, չարաչար սխալվում է. «Առավոտ»
1824 դիտում
14:42 08-02-2022
Լուկաշենկոն չարաչար սխալվում է. Հայկ Եսայան
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը