Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 20-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Համո Սահյան փողոցի տներից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Հ. Գ.-ին (ծնված 1961 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: