211652_close_icon
views-count15165 դիտում article-date 00:36 19-08-2018

Այսօր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանը կդառնար 22 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրանում է Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի 22-ամյակը: Ադամը մեկն էր այն տասնյակ հերոս զինվորներից, որոնք քաջության և խիզախության բացառիկ օրինակ ցուցաբերելով՝ իրենց կյանքի գնով հակառակորդի լայնամաշտաբ ագրեսիան տապալեցին: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին: Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում: 2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր