211652_close_icon
views-count2986 դիտում article-date 17:44 18-08-2018

Գերմանիայի Կանաչները կոչ են անում Մերկելին բարձրացնելու Սենցովի ազատման հարցը

«Միություն 90» կուսակցության (կանաչներ) Բունդեսթագի խմբակցության նախագահ Կատրին Գյորինգ-Էկարդտը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրանցել ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին ազատ արձակելու հարցը։ «Սենցովի օրինակը վկայում է, թե Պուտինի կառավարման օրոք ինչ վատ են մարդու իրավունքների պաշտպանության գործերը»,- ասել է Գյորինգ-Էկարդտը AFP-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B7%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BC%D0%B5%D1%80%D0%BA%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%BF%D0%BE%D1%82%D1%80%D0%B5%D0%B1%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D1%81%D0%B5%D0%BD%D1%86%D0%BE%D0%B2%D0%B0/a-45126997]Deutsche Welle[/url]: «Չնայած Պուտինի հետ երկխոսության անհրաժեշտությանը, գերմանական կառավարությունը չպետք է անտեսի ազգային արժեքները»,- ասել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը։ «Մերկելը պետք է նշի, որ Սենցովին որպես քաղաքական պատանդ պահելն անընդունելի է։ Եվ եթե նա շուտով ազատ չարձակվի, ապա դա կհանգեցնի Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ վատթարացմանը»,- հայտարարել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: [img]http://st0.shamshyan.com/editor/0975641001534594797800665.jpg[/img] Նշենք, որ այսօր Անգելա Մերկելը Բեռլինում Մեզեբերգ ամրոցում ընդունելու է Վլադիմիր Պուտինին։ Բանակցությունների թեման «Հյուսիսային հոսք-2» նախագիծն է։ Հիշեցնենք նաև, որ այսօր Օլեգ Սենցովի հացադուլի 97-րդ օրն է։ Նա հացադուլ է անում Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Նմանատիպ նյութեր