10318 դիտում
23:15 10-08-2018
Մակրոն կոչ է արել Պուտինին մարդասիրական լուծում գտնել բանտարկյալ Օլեգ Սենցովի համար
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասիրական լուծում գտնել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի վերաբերյալ, ով Ռուսաստանում դատապարտվել է ազատազրկման և 3 ամիս հացադուլի մեջ է: Օգոստոսի 10-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Սենցովի առողջությունը կարծես թե վտանգի տակ է, [url=http://www.elysee.fr/communiques-de-presse/article/communique-entretien-telephonique-avec-m-vladimir-poutine-president-de-la-federation-de-russie/]տեղեկացնում է[/url] Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի պետության ղեկավարը մի քանի առաջարկներ է արել Պուտինին։ Վերջինս խոստացել է արձագանքել և արագ տեղեկություն հրապարակել Սենցովի առողջության վիճակի մասին, նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ խոսել են Սենցովի մասին, սակայն չի նշել երկխոսության մանրամասները: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BC%D0%B0%D0%BA%D1%80%D0%BE%D0%BD-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB-%D0%BF%D1%83%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0-%D0%BD%D0%B0%D0%B9%D1%82%D0%B8-%D0%B3%D1%83%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D1%82%D0%B0%D1%80%D0%BD%D0%BE%D0%B5-%D1%80%D0%B5%D1%88%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B4%D0%BB%D1%8F-%D1%81%D0%B5%D0%BD%D1%86%D0%BE%D0%B2%D0%B0/a-45040004]Deutsche Welle[/url]-ն։
Օլեգ Սենցովը ձերբակալվել է Ղրիմում 2014 թվականին, մեղադրվել ահաբեկչական համայնքի ստեղծելու մեջ: 2015 թ. Օգոստոսին Ռոստովում դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում: Մայիսի 14-ին Սենցովը հայտարարել է անժամկետ հացադուլ` պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Նմանատիպ նյութեր
5258 դիտում
11:34 05-08-2018
Մոսկվայում ֆլեշմոբ է անցկացվել ի աջակցություն քաղբանտարկյալ Օլեգ Սենցովի, ով 83 օր հացադուլի մեջ է
1409 դիտում
16:35 29-06-2021
ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում
2944 դիտում
17:44 18-08-2018
Գերմանիայի Կանաչները կոչ են անում Մերկելին բարձրացնելու Սենցովի ազատման հարցը
Այս բաժնից
5345 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
955 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1249 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները