211652_close_icon

Արսեն Թորոսյանը Կոտայքի մարզի բուժկենտրոններ է այցելել

views-count9769 դիտում article-date 17:11 18-08-2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին: «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։ Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Աբովյան քաղաքում մարզպետի հետ քննարկեցինք Աբովյան քաղաքում ծննդօգնության կազմակերպման հարցերը»,- գրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր