Ժոզե Մոուրինյո. Պոգբայից գոհ եմ, ինչպես՝ երբեք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է Պոլ Պոգբայի հետ առկա հակասությունների մասին լուրերը:
«Մենք միասին արդեն երկու տարի աշխատում ենք և վերջին երկու շաբաթը, և ես նրանից գոհ եմ, ինչպես՝ երբեք:
Ես նրանից չեմ կարող ավելին պահանջել: «Լեսթերի» հետ խաղից առաջ նա երկուշաբթի եկավ թիմ և ընդամենը 3 օր մարզվեց:
Եվ դուք տեսաք, թե ինչպիսի խաղ ցուցադրեց, ինչպես իրեն չխնայեց: Ընդ որում, նա ավելի երկար խաղաց, քան՝ մենք կարող էինք ակնկալում էինք:
Երբ նա ասում է, որ այդ ամենն արելէ երկրպագուների ու թիմի համար, դա հենց այն է, ինչն ինձ անհրաժեշտ է, հենց դա եմ ես իմ խաղացողներից պահանջում:
Պոգբան հիանալի է աշխատում, հիանալի է խաղում: Շատ գոհ եմ նրանից», ասել է Մոուրինյոն: