211652_close_icon
views-count13140 դիտում article-date 22:27 01-12-2016

Ժոզե Մոուրինյո. Այսպիսի հրաշալի ու ստեղծագործ թիմ երբեք չեմ ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ նա երբեք նման հրաշալի թիմ չի ունեցել, սակայն ընդգծել է, որ ժամանակն է լավ ֆուտբոլի հաղթանակների վերածել: «Ես երբեք նման ստեղծագործ թիմ չեմ ունեցել, որը այսպես գնդակ կպահեր, այսքան պահեր կստեղծեր: Բայց միևնույն ժամանակ երբեք այսպիսի թիմ չեմ ունեցել, որն այսքան ոչ-ոքի խաղար: Ցանկանում եմ, որ այս հրաշալի թիմը ավելի շատ հանդիպումներ հաղթեր, իսկ դրա համար պետք է գոլեր խփել: Այնպես, ինչպես` «Վեսթ Հեմի» հետ խաղում: Մենք լավ հարձակողական խաղացողներ ունենք, այդ իսկ պատճառով թիմը ճիշտ է կառուցում խաղը, նրանք բավական ստեղծագործ են աշխատում: Բայց ամենակարևորը` գոլերն են», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր