Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել Պոգբայից ու Իբրահիմովիչից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղից (0:0) հետո դժգոհել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործողություններից:
«Խաղը ընթանում էր մինչև առաջին գոլը, եթե մենք խփեինք, ապա հանդիպմանը ելքը կվճռվեր: Հաշվի առնելով, թե ինչ դիրքում էր խաղում Պոգբան, ես նրանից ավելի շատ ակնկալիքներ ունեի, որ նա մրցակցի պաշտպանությունը կճեղքի:
Պաշտպանությունում մենք շատ լավ խաղացինք, պետք էր ընդամենը մի փոքր հարձակման գծում ուժեղ լինել: Մենք լավ հնարավորություններ ունեինք, կարծում էի, որ Զլաթանը աչքի կընկնի, բայց նա բան չարեց», ասել է Մոուրինյոն: