10483 դիտում
11:33 16-08-2018
«Yandex.Taxi»-ն Երևանում ազդարարում է մանկական նստատեղով տաքսի ծառայության մեկնարկը
«Yandex.Taxi»-ն Երևանում ներկայացնում է «Մանկական» սակագինը։ Քաղաքում արդեն գործում է մանկական նստատեղով 300 ավտոմեքենա, որոնք ծառայություն են մատուցում նոր սակագնով։ Ժամանակի ընթացքում դրանց թիվը կմեծանա։
Բոլոր մեքենաները համալրված են «Lorelli Explorer» նստատեղերով, որոնք համապատասխանում են եվրոպական ECE-R44/04 անվտանգության չափանիշներին և նախատեսված են 6 ամսականից մինչև 9 տարեկան (9-ից 36 կգ) երեխաների համար։ Ավելի մեծ երեխաների դեպքում նստատեղը հնարավոր է վերածել բուստերի՝ առանց հենակ աթոռի։
«Մանկական» սակագնով աշխատող տաքսիների վարորդներն անցնում են լրացուցիչ վերապատրաստում․ սովորում են ճիշտ տեղադրել և կարգավորել նստատեղը, գրագետ շփում ապահովել ծնողների հետ և ճիշտ արձագանքել փոքրիկ ուղևորների պահվածքին։
«Մենք շատ բծախնդիր ենք երեխաների անվտանգության հարցում, եւ #CarSeatGivesChance նախաձեռնության միանալը դրա նախադրյալներից է։ Այժմ «Yandex.Taxi» հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի պատվիրել մանկական նստատեղով մեքենա։ Ամառը մոտենում է ավարտին, երեխաների հետ ուղևորությունները շատանալու են․ ընտանիքները վերադառնում են հանգստից, դպրոցներում և մանկապարտեզներում սկսվում է նոր ուսումնական տարին։ «Մանկական» սակագնի համար մեքենաները համալրվել են հարմարավետ և անվտանգ նստատեղերով, որպեսզի փոքրիկ ուղևորները լինեն հուսալիորեն պաշտպանված», – պատմում է «Yandex.Taxi» ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։
«Մանկական» սակագնով մեքենան ուղևորին հասանելի է 500 դրամով։ Գինը ներառում է 2 կիլոմետր ճանապարհը, այնուհետև Երևանի սահմաններում յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է լրացուցիչ 100 դրամ։
«Yandex.Taxi» հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել «App Store»-ից կամ «Google Play»-ից՝ հայերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով։ Ծառայությունը գործում է Հայաստանի 15 քաղաքներում։
Նմանատիպ նյութեր
18250 դիտում
16:07 21-06-2016
«Սովորական» տաքսիստներն` ընդդեմ շուկա մտնող Yandex Taxi- ների
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը