211652_close_icon

Պրիմերայի ակումբները վաճառել են ռեկորդային 581 հազ. աբոնեմենտ

views-count3901 դիտում article-date 18:04 14-08-2018
Իսպանիայի առաջնության ակումբներն այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ վաճառել են 581 հազ. աբոնեմենտ: Դա Լա լիգայի ռեկորդ է: Իրենց համար պատմական նվաճում են սահմանել յոթ ակումբ. «Ատլետիկոն», «Բետիսը», «Վալյադոլիդը», «Ժիրոնան», «Լեգանեսը», «Ռայո Վալեկանոն» և «Ուեսկան»: «Սևիլյան և «Ռեալ Սոսյեդադը» մոտ են աբոնեմենտների ռեկկորդային վաճառքին, ինչպես նաև «Վալենսիան»: «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկը» մի քանի տարի անընդմեջ առավելագույն թվով աբոնեմենտներ են վաճառում:

Նմանատիպ նյութեր