«Յուվենտուսը» ռեկորդային թվով աբոնեմենտ է վաճառել նոր մրցաշրջանի համար
«Յուվենտուսը» հայտարարել է 2016/17 մրցաշրջանում աբոնեմենտների վաճառքի ավարտի մասին:
Ակումբը կարողացել է իրացնել 29300 սեզոնային տոմս, ինչը ակումբային ռեկորդ է: Վաճառքի հանված բոլոր աբոնեմենտները շատ արագ թռցրել են: Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» մեկ օրում վաճառել էր 28 հազար աբոնեմենտ:
Նշենք, որ «Յուվենտուս Ստեդիումը» տեղավորում է 41 հազար հանդիսական