ՀՀ-ում չկա մի այնպիսի իշխանություն, որը կկարողանա կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և չկա ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կանգնեցնել ժողովրդի հեղափոխության ճանապարհը, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բոլոր հարցերի պատասխանները՝ օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում:
Մանրամասները՝ տեսանյութում: