Սևանի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Սևան երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 11-ին և 12-ին, Սևանի N1 հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։
Միջոցառման բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լիլիթ Մակունցի ղեկավարությամբ:
Օգոստոսի 12-ին փառատոնը շարունակվել է Սևան քաղաքում: Փառատոնին մասնակցում էին տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող խմբեր և անհատներ՝ ռոքից մինչև էլեկտրոնային ու ազգագրական երաժշտություն:
Նախորդ երեք տարիներին փառատոնին մասնակցել են միայն հայկական երաժշտական խմբեր: ՀՀ մշակույթի նախարարությունն առաջին անգամ էր աջակցում փառատոնին, ինչը հնարավորություն ընձեռեց հրավիրել նաև միջազգային խմբերի:
Փառատոնն անցկացվում էր «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով և «Շնորհակալություն, Սևան» ուղերձով: