Ստեփանավանում նշվել է Երիտասարդների օրը
Ստեփանավանում հայտարարված դիսկոտեկի ժամին անձրև տեղաց, բայց երիտասարդների բարձր տրամադրությունն ու պարելու ցանկությունը շատ արագ ցրեցին բոլոր ամպերն, ու հրապարակը լցվեց դիջեյ Հարութի երաժշտությամբ: Նոն֊ստոպ դիսկոտեկը, որը նվիրված էր երիտասարդների միջազգային օրվան, ավանդույթի համաձայն կայացավ: Բարձր տրամադրություն էր մինչև ուշ երեկո:
Դիսկոտեկը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի նվերն էր ստեփանավանցի երիտասարդներին և քաղաքում ամառային հանգիստ անցկացնող զբոսաշրջիկներին: Քաղաքապետը, շնորհավորելով օրվա կապակցությամբ, երիտասարդներին մաղթել է հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում, ինչպես նաև բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են քաղաքի զարգացմանը:
Մինչ երիտասարդներն ու պատանիները տրվել էին լիարժեք ուրախանալու գործին, հրապարակ եկավ քաղաքապետ Ղարաքեշիշյանը՝ համոզվելու համար, որ տրամադրությունը բարձր է: Վերջինիս ծափահարություններով դիմավորեցին:
Դիսկոտեկը ուղեկցվում էր մրցույթով:
Լավագույն պարողներին որոշեցին Երևանից ժամանած հյուրերն ու հանձնեցին գլխավոր մրցանակը: