Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 12-ին, երկարամյա դադարից հետո՝ զանգը ղողանջել է:
Ինչպես հաղորդում է [url=http://ua-report.info/news/axtalayi_ekeghecowm_ghoghanjel_e_owkrainahay_barerarneri_nvirac_zangy/2018-08-13-2041#]AnalitikaUA.net[/url] կայքը, այս մասին տեղեկացրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին:
Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ:
Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: