5158 դիտում
10:19 11-08-2018
Սպիտակամորթ ծայրահեղականները պատրաստվում են հանրահավաք անցկացրել Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայն»
Այս օրերին լրանում է Շարլոթսվիլում տեղի ունեցած սպիտակամորթ ծայրահեղականների բողոքի ցույցի մեկ տարին, որի ընթացքում գրանցվեցին բախումներ: Դրանց արդյունքում եղավ մեկ զոհ, 19 վիրավոր: Մեկ տարի անց ծայրահեղականները ծրագրում են կրկին քայլարշավ կազմակերպել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4523656.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ծայրահեղականները կազմակերպել էին հանրահավաք: Արդյունքում գրանցվեցին բախումներ հակածայրահեղականների հետ: Ավտոմեքենայի բախման արդյունքում սպանվեց ակտիվիստ Հեվեր Հեյերը: Եղան նաև վիրավորներ:
Ողբերգությունից հետո Շարլոթսվիլը մեծ փոփոխության ենթարկվեց: Այդ փոփոխություններից է աֆրոամերիկացի քաղաքապետի ընտրությունը: Նիկույա Ուոքերը դարձավ Շարլոթսվիլի առաջին աֆրոամերիկացի քաղաքապետը: Նա ասում է, որ իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու իրավապահ մարմինները թույլ տվեցին, որ նման դեպքեր տեղի ունենան:
Այս տարի քաղաքային իշխանություններն արգելեցին ծայրահեղականներին հանրահավաք կազմակերպել Շարլոթսվիլում: Քաղաքի վարչակազմը մերժեց միջոցառման կազմակերպիչ Ջեյսոն Քեսլերի դիմումը՝ հանրային անվտանգության նպատակներից ելնելով:
Իսկ այդ ընթացքում Վիրջինիայի համալսարանում շարունակվում են թեժ քննարկումները գեներալ Լիի արձանի շուրջ: Հնարավոր բարդություններից խուսափելու համար նախատեսվում է սահմանափակել մուտքը համալսարանի տարածք: Հիշեցնենք, որ անցած տարվա բողոքի ցույցերն առաջ եկան այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել հեռացնել գեներալ Լիի արձանը:
«Մենք ավելի լավ կպատրաստվենք այժմ, քանի որ նման բան Շարլոթսվիլում տեղի չէր ունեցել երբեևէ: Սա բնորոշ չէ նաև մեր երկրին: Մենք այժմ շատ ենք, իսկ ծայրահեղականները՝ քիչ, քանի որ նրանց մեծ մասը ազատազրկված է, կամ փախուստի մեջ է»,- ասում է Շարլոթսվիլի քաղաքային խորհրդի նախկին անդամ Բոբ Ֆենվիկը:
Սակայն ծայրահեղականներն էլ ունեն իրենց ծրագրերը: Ջեյսոն Քեսլերը, ով կազմակերպել էր ծայրահեղականների անցած տարվա ցույցը, այժմ ստացել է իրավունք Շարլոթսվիլի տարելիցը նշել մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան առջև: Այստեղ մոտ օրերին տեղի կունենա ծայրահեղականների հանրահավաքը:
Նմանատիպ նյութեր
3863 դիտում
23:41 13-08-2018
Վաշինգտոնում սպիտակամորթ ազգայնամոլների ցույցը «ցրվեց» անձրևի ուժով․ «Ամերիկայի ձայն»
1673 դիտում
15:12 23-02-2014
Ինչ տարբերություն ավտոմեքենան գողացողը սևամորթ է, թե` սպիտակամորթ. տեսանյութ
5297 դիտում
14:35 14-04-2015
ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանի կողմից ևս մի սևամորթ է սպանվել. տեսանյութ
Այս բաժնից
1063 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1150 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1036 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ