Վաշինգտոնում սպիտակամորթ ազգայնամոլների ցույցը «ցրվեց» անձրևի ուժով․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Սպիտակ տան առջև կիրակի օրը մոտ երկու տասնյակ սպիտակամորթ ազգայնամոլներ էին հավաքվել «Միավորիր աջերին» կոչի ներքո: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4526505.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ցույցի կազմակերպիչ Ջեյսոն Քեսսլերն ասում է, թե հիմա ապրում են մի ժամանակաշրջանում, երբ սևամորթ մարդկանց իրավունքները պաշտպանում է NAACP կազմակերպությունը, հրեաների շահերը` Ընդդեմ զրպարտանքի լիգան: «Սակայն որևէ մեկ կազմակերպություն չի պաշտպանում սպիտակամորթներին: Ու դա այդպես շարունակել չի կարելի»,- ասում է նա:
Կազմակերպիչները մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանություններից խնդրել էին 400 ցուցարաների մասնակցությամբ ցույց անկացնելու արտոնություն: Սակայն ներկաների թիվը քսան անգամ պակաս էր:
Երկու տասնյակի հասնող ազգայնամոլների ցույցը ցրվել է, երբ սկսել է տեղալ հորդառատ անձրևը: