ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանի կողմից ևս մի սևամորթ է սպանվել. տեսանյութ
Միացյալ Նահանգներում սևամորթի սպանելու մեղադրանք է ներկայացվել սպիտակամորթ ևս մի ոստիկանի:
Օկլահոմա նահանգում ոստիկանության սպան էլեկտրաշոկերը շփոթել է ատրճանակի հետ և կրակել 44-ամյա աֆրոամերիկացուն: Վերջինը փորձել է քաղաքացիական համազգեստով ոստիկանին ատրճանակ վաճառել, իսկ հետո` փախչել:
Պահը ֆիքսել է ոստիկանի հագուստին ամրացված տեսախցիկը: