6408 դիտում
09:33 10-08-2018
Իտալիայում կանխել են 20 տոննա մաքսանենգային հաշիշի տեղափոխումը․ ANCA.it
Իտալիայում կանխել են 20 տոննա մաքսանենգային հաշիշի տեղափոխումը: Ինչպես տեղեկացնում է [url=http://www.ansa.it/sicilia/notizie/2018/08/09/nave-con-20-tonnellate-hashish-arresti_1810bab8-dd8c-4cf1-b950-f48b99823cd2.html]ansa.it[/url]-ը, Իտալիայի ծովային ոստիկանությունը Միջերկրական ծովում հայտնաբերել է Պանամայի դրոշի ներքո շարժվող նավ, որում 200 մլն եվրո արժողությամբ 20 տոննա հաշիշ է գտել: «Ռեմուս» նավի անձնակազմը բաղկացած է եղել Չերնոգորիայի քաղաքացիներից:
«Ռեմուս» նավը Կանարյան կզղիներից Թուրքիայի կողմ էր շարժվում, սակայն ոստիկանությունը նկատել է, որ նավը հյուսիսաֆրիկյան ափի մոտ անջատել է գտնվելու վայրի հաղորդիչը:
Ոստիկանության տվյալներով, նավի վրա գտնվող անձնակազմի անդամները կասկածելի էին իրենց պահում, ինչի կապակցությամբ որոշվել է նավին Պալերմո նավահանգստ ուղեկցել: Վառելիքի տարրաներում հայտնաբերվել է կանաբիսով 650 պարկ: Անձնակազմի բոլոր 11 անդամները ձերբակալվել են թմրանյութերի միջազգային շրջանառության համար:
Նմանատիպ նյութեր
792 դիտում
14:59 30-01-2023
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ
Այս բաժնից
610 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
541 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»