211652_close_icon
views-count2602 դիտում article-date 13:50 09-08-2018

Փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ քննարկում ոլորտով հետաքրքված ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը և մի շարք այլ տեխնիկական հարցերի: Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ հարցի շուրջ հետաքրքրվածություն կա ինչպես կոմիտեի, այնպես էլ կառավարության կողմից և, հետևաբար, անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել ոլորտում արդյունքներ ապահովելու համար: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերական քննարկումների շուրջ:

Նմանատիպ նյութեր