Կուրտուան առանց որևէ բացատրության չի վերադարձել «Չելսի»
Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր է հեռանալ «Չելսիից»:
Այսօր նա արձակուրդի ավարտից հետո պետք է վերադառնար լոնդոնյան ակումբ, սակայն դա չի արել, ակումբին տեղյակ չի պահել և չի բացատրել իր բացակայության պատճառները:
Կուրտուայի գործակալը հայտարարել է, որ դարպասապահը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Բելգիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019թ. ամռանը: