ԱՄՆ-ում ընտանիքին դուրս են հանել ինքնաթիռից` առանց բացատրության տալու
Ներքին չվերթներ իրականացնող JetBlue ավիաընկերությունն ինքնաթիռից դուրս է հանել երեք երեխա ունեցող ընտանիքի` առանց պատճառը բացատրելու: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Մայրը հայտարարել է, որ պատճառն ամենայն հավանականությամբ եղել է այն, որ իրենց 1 տարեկան երեխան ոտքերով հարվածել է դիմացի ուղևորի նստատեղին: Նա ներեղություն է խնդրել, սակայն ինքնաթիռը շրջվել և վերադարցել է թռիչքուղի, որտեղ անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հանել ինքնաթիռից:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ նրանց դուրս հանելու պատճառը երեխայի գործողությունները չի եղել, նրանք ուղևորից ներեղություն չեն խնդրել և սպառնացել են նրան: