211652_close_icon
views-count3716 դիտում article-date 16:03 05-08-2018

Մաքքեյնը Ռուսաստանի դեմ ներկայացրել է նոր պատժամիջոցների նախագիծ՝ ռուսական ագրեսիան զսպելու համար

Ամերիկացի սենատորները պատրաստել են օրինագիծ, որով կխստացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի խոսքով՝ դա ռուսական ագրեսիայի և ժողովրդավարության վրա նրա հարձակման պատասխանն է: Այս մասին հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/]«Ամերիկայի ձայնը»[/url]: Երկու կուսակցությունների սենատորների խումբը հայտարարել է նոր օրինագծի մասին, որը, նրանց խոսքով, կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ ի պատասխան ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտության, Սիրիայում նրա գործողությունների և Ղրիմի բռնակցման: «Մեր հետախուզությունը մշտապես նախազգուշացրել է, որ Պուտինը շարունակում է միջամտել մեր ընտրություններին և քաոս ստեղծել: Այդ գրոհները կաճեն այնքան ժամանակ, մինչև նրան չստիպեն պատասխան տալ դրանց համար: Գործընկերներիս հետ ես ներկայացրել եմ նոր պատժամիջոցներ՝ զսպելու համար ռուսական ագրեսիան և պաշտպանելու համար մեր ժողովրդավարությունը»,- գրել է Մաքքեյնը Twitter-ում: Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն էլ նշել է, որ խոսքը նոր քայլի մասին է, որի նպատակն է Պուտինին ստիպել հասկանալ, որ «ԱՄՆ-ը այլևս չի հանդուրժելու նրա պահվածքը»:

Նմանատիպ նյութեր