211652_close_icon
views-count643 դիտում article-date 21:05 04-09-2026

«Ռուսական ռազմաբազան Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու եւ հայոց ցեղասպանների ախորժակը զսպելու համար է»․ Հովհաննես Իշխանյան. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով Բիշքեկում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը եւ այդ կոնտեքստում Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց. «Ոչ միայն Տիգրանաշենի, այլեւ սահմանադրությունը փոխելու, Զանգեզուրի միջանցքը բացելու կոնտեքստում, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, դրանց դիմաց դեռեւս խոչընդոտներ չկան։ Պարզ է, որ Ալիեւը հանդիպում է Հայաստանից նոր տարածքներ կորզելու, թուրքական աշխարհն ընդլայնելու համար։ Կարելի է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դուրս գա հաջորդ ճեպազրույցներին, ճակատին գրի. «Ես հանդիպում եմ Ալիեւին Հայաստանը ծախելու համար», որպեսզի ամեն անգամ նույն բանից խոսելու առիթ չլինի։

Մարդկանց արդեն խաբել չի լինում։ Հայաստանում արդեն բոլորը գիտեն՝ ովքեր են այս տղաներն ու աղջիկները։ Հարցը միայն այն է, թե որ պահից է լինելու նոր  հեղափոխական գաղափարներով կազմակերպված այն ուժը, որը հայերին անիմաստ դարձնելու մոլուցքի դեմն առնելով եւ նոր մտքերով նոր հասարակություն ձեւավորելով աշխարհին օգուտ կտա։ Ոչ թե կլինի եվրոպական, արեւմտյան ու թուրքական ծրագրերի պտուտակը կամ մեխը, որի գլխին չագուչով անընդհատ խփում են, որ աշխատի, այլ ինքը հավելյալ արժեք կստեղծի աշխարհում ու կնպաստի աշխարհի զարգացմանը։

Դրա հիմքը հիմիկվանից դրվում է, եւ ես խորհուրդ եմ տալիս նոր եկող քաղաքական գործիչներին, որ ավելի շատ մտածեն, թե ինչ նոր մտքեր են բերելու»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե Պուտինի հետ հանդիպումը հաջողություն էր իր համար, ինչպես նաեւ այն մասին, թե ի վերջո ռուսական 102-րդ ռազմաբազան կենսական նշանակություն չունի եւ կարող է հենց վաղն էլ դուրս բերվել, ինչպես ՌԴ նախագահն է ասում, Հովհանես Իշխանյանը նկատեց՝ նրա համար  Արցախի հանձնումն էլ ձեռքբերում է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբուր կայքում

Նմանատիպ նյութեր