ԱՄՆ-ում դաշնային դատավորը վճիռ է կայացրել հօգուտ 700․000 երեխաների-երազողների
Վաշինգթոնի դաշնային դատավորը վճռել է, որ Թրամփի վարչակազմը պետք է վերագործարկի երեխա ժամանակ ապօրինի ներգաղթյած երիտասարդներին երկրից տեղահանելուց պաշտպանելու ծրագիրը։ Դատավորը նաև որոշել է, որ պետությունը ներգաղթած երեխաներին վերաբերող DACA ծրագրով պետք է ընդունի նոր դիմումներ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29412754.html]«Ազատությունը»[/url]։
Դատավոր Ջոն Բեյթսը հետաձգել է իր որոշման կատարումը մինչև օգոստոսի 23-ը՝ կառավարությանը ժամանակ տալով բողոքարկելու համար:
Ավելի վաղ, այս տարվա ապրիլին, Դատավոր Բեյթսը 90 օր է տվել կառավարությանը, DACA ծրագրի կասեցումը հիմնավորելու համար: Երկու օր առաջ՝ օգոստոսի 3-ին նա պաշտոնապես հայտարարեց, որ ներկայացված փաստարկները չեն փոխել իր դիրքորոշումը: