Դատավորը Սուքոյանը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդ խորհուրդը դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:
«Արդարադատության նախարարը՝ 26.12.2022 թվականին, միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել:
Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:
Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ»,- ասվում է «Ֆեյսբուք»-ում նախարարարության էջի գրառման մեջ: