211652_close_icon
views-count1630 դիտում article-date 10:34 06-10-2022

Ով է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ակնհայտ կողմնակալ վճիռ կայացրած դատավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ լրագրողական դաշտում, լրագրողական կազմակերպությունների շրջանում քննարկվում է հարցը, թե ինչպես եղավ, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ունենալով պաշտոնական փաստաթուղթ իր ձեռքին, պարտվեց դատարանում: Պարզվում է՝ ուղղորդումները չպիտի բացառենք:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 13-ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից՝ վիրավորական արտահայտությունների համար: Իսկ որն է վիրավորանքը՝ ըստ դատավորի. այն, որ «Ժողովուրդ» օրաթերթը հիշատակել էր, որ Սամվել Խարազյանը «նախկինների օրոք» աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի ՊԱԳ-ում՝ որպես բաժնի պետ եւ որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են նախկիններից մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը: Թե հատկապես որ բառն է վիրավորել հայցվորին, մինչ օրս մեզ հայտնի չէ. մեզ չի ներկայացվել հերքման պահանջ: Բայց դատավորը որոշել է, որ չեղած հերքումը պետք է «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեր: Իհարկե, մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը վայելող փաստաբան Տիգրան Եգորյանի գործոնը հնարավոր է՝ դեր խաղացել է:

Բայց պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Խոսքը ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է:

Այսինքն՝ դատավորի կողմնակալ վերբերմունքը մեր օրաթերթի նկատմամբ տարբեր տեղեկություններով սկսում է օրեցօր հիմնավորվել: Բայց դեռ հետաքննությունը շարունակվում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր