211652_close_icon
views-count2958 դիտում article-date 19:43 04-08-2018

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում բջջային հեռախոսների արգելման հարցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում: Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ: Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: Կցանկանայի այս գրառման տակ գրեք Ձեր կարծիքն առաջարկի վերաբերյալ», նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր