ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը. Tert.am. ՈՒՂԻՂ
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/04/qocharyan/2758843]Tert.am[/url]-ը։
Նրանք վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոխելու պահանջով:
Պաշտպաններից Արամ Օրբելյանը Tert.am-ի հետ զրույցում նաև ընդգծել էր, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար. նրա խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահի դրությամբ միացել է 45 պատգամավոր:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/08/04/qocharyan/2758843]կայքում[/url]։



